«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 
  • Տորիչելյան դատարկության և  մթնոլորտային ճնշման միջև

    Տորիչելյան դատարկության և մթնոլորտային ճնշման միջև

    22.03.2013| 01:02
    Նախագահական ընտրություններից ուղիղ մեկ ամիս անց գործող և ընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց իրավիճակի իր գնահատականը` ընտրելով լրատվամիջոցների նոր ձևաչափ և, ի պատասխան հնչած ու չհնչած հարցերի, ասաց ճիշտ այնքան, որքան պետք էր ասել` անցած իրադարձությունների, այդ իրադարձությունների իր գնահատականի և ապագա իրադարձությունների հնարավորության կամ անհնարինության մասին: Բնականաբար, հաջորդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, իբրև ընտրված նախագահ, պատմեց իր տարբերակը և տվեց իր գնահատականը անցած ու ապագա իրադարձություններին:
  • Ասուլիս, որ տևեց  երկու օր, երկու գիշեր

    Ասուլիս, որ տևեց երկու օր, երկու գիշեր

    22.03.2013| 01:00
    Առաջին բանը, որ պետք է ասել Սերժ Սարգսյանի հարցազրույցի առնչությամբ` հագեցած էր «բեզբոժնո»: Նախագահականի «ուղեղային կենտրոնները» պետք է բացառեին նման հագեցվածությունը, որովհետև, ոնց երևաց, իրենց համար էլ հեշտ չէր «եղել»: Անցանք առաջ: Այո, մեսիջներն անչափ շատ էին, բայց կանգ առնենք ամենակարևորների վրա:
  • Բողոքն ավելի բուռն է լինելու

    Բողոքն ավելի բուռն է լինելու

    22.03.2013| 00:52
    Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, բավականին թեժ է պայքարը ոչ միայն ընդդիմություն-ԲՀԿ ճակատում, այլև Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ «ճակատում»: ԲՀԿ ասելով առաջին հերթին նկատի է առնվում ոչ թե բուն ԲՀԿ-ն, այլ նրա թիկունքում գործող անձինք` «ուղեղային կենտրոնը», որոնց հաջողվել է այս պահին քիչ թե շատ ռեստավրացիայի ենթարկել ԲՀԿ-ն` Ծառուկյանին «լուսանցքում» պահելով, որոշումների պատասխանատվությունը նրա ձեռքից վերցնելով` ԲՀԿ-ի քաղաքական բլոկին հանձնարարելով:
  • «ԲՀԿ ղեկավարը երբեք չի ճնշել»

    «ԲՀԿ ղեկավարը երբեք չի ճնշել»

    22.03.2013| 00:49
    ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ (ԲՀԿ խմբակցության անդամ) -Խորհրդարանում օլիգարխներ կա՞ն: -Չգիտեմ, փնտրում ենք, հլը որ չենք գտնում: -Ինչպե՞ս եք փնտրում: -Ասենք` պատգամավորական որոնումներ ենք կատարում, հարցումներ և, ճիշտն ասած, չենք կարողանում հայտնաբերել փաստաթուղթ, որ թիվ ներկայացնի:
  • «Երկու հարյուր հազարի բողոքը ծնում է ղարաբաղյան շարժում,  իսկ քսանինը` փոքրիկ խնդիր»

    «Երկու հարյուր հազարի բողոքը ծնում է ղարաբաղյան շարժում, իսկ քսանինը` փոքրիկ խնդիր»

    22.03.2013| 00:45
    Իշխանության այն պնդումներին, թե Ազատության հրապարակում քիչ մարդ է հավաքվում, Րաֆֆի Հովհաննիսյանը մշտապես հակադարձում է. «Մենք ամենուր ենք»: Եթե «իրենք» ամենուր են, որտե՞ղ է ՀՀԿ-ն: Այս հարցի մեկնաբանությամբ էլ սկսեցինք մեր զրույցը ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:
  • «Քյաբաբնոցներից» և «փթիրի» մշակույթից զատ, կա նաև  բարձրաճաշակ արվեստ

    «Քյաբաբնոցներից» և «փթիրի» մշակույթից զատ, կա նաև բարձրաճաշակ արվեստ

    22.03.2013| 00:41
    Վերջին քաղաքական իրադարձությունների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ «կես միլիոն իրական ձայների» մասին պատեհ և անպատեհ առիթներով բարձրաձայնող ԲՀԿ-ն այնպիսի ոչ նախանձելի իրադրության մեջ է հայտնվել, որ փորձում է ծայրահեղ ընդդիմության դիրքերից շահել ընտրազանգվածի սրտերը: Մինչդեռ 2013-ի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում հնարավոր է նախընտրական քարոզարշավ իրականացնել և կես միլիոնից ավելի ձայներ ստանալ առանց տրակտորների և «բարեգործության»:
  • Յանուկովիչին հեշտ չի լինի կոտրել, քանի որ նա իր բնավորությամբ ՈՒկրաինայի նախորդ բոլոր  նախագահներից ավելի անկոտրում է

    Յանուկովիչին հեշտ չի լինի կոտրել, քանի որ նա իր բնավորությամբ ՈՒկրաինայի նախորդ բոլոր նախագահներից ավելի անկոտրում է

    22.03.2013| 00:36
    Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, նախկին խորհրդային տարածքում տեղի ունեցող ցանկացած ինտեգրման գործընթաց` քաղաքական, թե տնտեսական, առանց ՈՒկրաինայի մասնակցության ոչ միայն կիսատ-պռատ է ու թերարժեք, այլև, վերջին հաշվով, դատապարտված է աստիճանական դեգրադացման և դանդաղ մահացման։ Եվ, ելնելով այս աքսիոմից, Կրեմլը, որ ներկայումս «հողերի հավաքման» խնդիրն ամենագլխավոր հարցն է դարձրել, տիտանական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, իր կարծիքով` ավելի ու ավելի «անհաղթահարելի» որոգայթներ լարում համառ Կիևի ճանապարհին։
  • «Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից  սպասարկում է Լևոն Տեր-Պետրոսյանի և  Ռոբերտ Քոչարյանի շահերը»

    «Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից սպասարկում է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը»

    22.03.2013| 00:30
    «Իրատես de facto»-ի հյուրն է քաղաքական տեխնոլոգ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ:
  • Իրանն ու Սիրիան իրական  դաշինքի ստեղծման շեմին են

    Իրանն ու Սիրիան իրական դաշինքի ստեղծման շեմին են

    22.03.2013| 00:24
    Ներկայումս Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և՛ օրախնդիր, և՛ պատմական ենթատեքստ ունեն, սակայն դրանք փոքր-ինչ սքողել են նախկին գործընթացները, որոնք բազային նշանակություն ունեն Մերձավոր Արևելքում հետապնդվող նպատակներն ու խնդիրները, իրադարձությունների արտաքին դերակատարներին մատնանշելու համար։
  • Ինչպես ավարտել  ղարաբաղյան պատերազմը

    Ինչպես ավարտել ղարաբաղյան պատերազմը

    22.03.2013| 00:06
    Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։